Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ Մրգավետ գյուղում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. shamshyan.com

Հոկտեմբեր 07,2026 23:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Մրգավետ-Ջրաշեն ավտոճանապարհին արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Գ. Շ.-ն, 30-ամյա Գ. Ն.-ն և 22-ամյա Ռ. Ս.-ն վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Շ. Հ.-ի, 25-ամյա Ա. Հ.-ի, 26-ամյա Մ. Հ.-ի և նրանց հորեղբոր որդու՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ս. Հ.-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Շ. Հ.-ն, Արման Հ.-ն, Մ. Հ.-ն և Ս. Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գ. Շ.-ին, Գ. Ն.-ին և Ռ. Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031