Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ տարբերակը սահմանը բացելն է և բարեկամանալը թուրք ազգի հետ». 14-ամյա բլոգերի կարծիքը

Սեպտեմբեր 10,2013 18:16

«Առավոտ երիտասարդականը» բազմիցս հետաքրքրվել է հայ առավել փոքր տարիքի  բլոգերներով: Այս անգամ մեր հերոսը 14-ամյա Աննա Մկրտչյանն է: Չնայած Աննան դեռ փոքր է և սովորում է 10-րդ դասարանում, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է: Սիրում է երգել, պարել, գիրք կարդալ, ճանապարհորհդել, իսկ ահա վերջնական արդյունքը արդեն ներկայացնել իր բլոգում:

«Սկզբում բլոգս բացեցի ելնելով՝ մեր դպրոցի ուսումնական պահանջից, բայց հետո այն ինձ համար վերածվեց հոբբիի»,- ասում է փոքրիկ բլոգերը և ավելացնում, որ բլոգը իր համար դարձել է ինքնաարտահայտման մի ձև, քանի որ այնտեղ  կարողանում է տեղադրել իրեն հետաքրքող նյութերը, իր տեսակետները, վերլուծությունները:

Աննան գրում է իրեն հետաքրքրող թեմաներով, բարձրացնում է այնպիսի հարցեր, որի մասին կարծում է, որ պետք է շատ խոսվի, հարցազրույցներ է անում, փորձում է հասկանալ՝ ով է հայը, որտեղից է գալիս և ուր է գնում:

« Երբ մոտենում էր ցեղասպանության տարելիցի օրերը, և քանի որ ինձ համար գրքի ինֆորմացիան շատ քիչ էր, ես ցանկացա ցեղասպանության մասին իմանալ ավելին, և իմանալ դա այն մարդուց, ով անցել է այդ ամենի միջով: Իմ մայրիկի տատիկը ու պապիկը փախստականներ են եղել: Մայրիկիս հետ հարցազրույցից ես ինքս շատ բացահայտումներ արեցի ինձ համար, իմ կարծիքով՝ այս խնդրի հանդեպ ուղղակի անկարելի է անտարբեր մնալ»,- ասում է 14-ամյա Աննա Մկրտչյանը:

Աննային խորապես հուզում է հայ-թուրք հարաբերությունները, 2012թ-ի ամռանը բլոգերը իր համար շատ բացահայտումներ է արել և եկել այն կարծիքին, որ միակ տարբերակը սահմանը բացելն է և բարեկամանալը թուրք ազգի հետ, Աննան իր բլոգում կոչ է անում, ասելով. « Միակ տարբերակը սահմանը բացելն և բարեկամանալը թուրք ազգի հետ: Եկե՛ք ապրենք ներկայով, սակայն հիշենք անցյալը»:

«Ինձ բախտ է վիճակվել 2012 թվականին  մասնակցել «NASA» ընկերության կազմակերպած Իզմիրում գտնվող`«Space Camp» ճամբարին  և շփվել թուրք ազգի իմ հասակակիցների հետ: Սկզբում ես վատ էի տրամադրված նրանց հանդեպ, սակայն, երբ սկսեցի որոշ չափով շփվել նրանց հետ, հասկացա, որ ոչ մի վատ բան չկա, շատ էլ լավ երեխաներ են ու շատ բարեհամբյուր: Նույնիսկ շատ թուրքեր հայերեն էին փորձում խոսել, դա շատ հաճելի էր: Այսօրվա փոքրիկներս վաղվա ապագան ենք, եկե՛ք ապրենք ներկայով, սակայն հիշենք անցյալը»,- ասում է 14-ամյա բոգերը:

Աննան դեռ հստակ չի կարող ասել՝ կդառնա՞ իրավաբան, թե լեզվաբան, սակայն ընտրությունը հատկապես այս երկու մասնագիտությունների մեջ է:

«Իմ կարծիքով՝ դժվար մասնագիտություններ չկան,- ասում է նա,-
երբ հասկանում ես՝ ի՞նչ է այդ մասնագիտությունը, և սկսում ես սիրել դա, այն շատ հեշտ և հետաքրքիր է դառնում, իսկ այդ մասնագիտությունը ինձ հետաքրքրել է անցած տարի: Ճիշտ է, բլոգումս չեմ տեղադրի միայն իրավաբանական հոդվածներ, հարկ եղած դեպքում, եթե ուզենամ ավելի շատ խորանալ այդ մասնագիտության մեջ, կբացեմ մի այլ բլոգ, որտեղ կլինեն իրավաբանական հոդվածներ, իսկ եթե չխորանամ, ուղղակի մի ենթաբաժին կբացեմ իրավաբանական հոդվածների համար»:

Աննան «բլոգավարության» մեջ հասցրել է արդեն բացահայտումներ անել, գիտի՝ ինչի վրա է պետք շեշտը դնել:
«Ես գրում եմ և՛ ինձ համար, և՛ ընթերցողիս: Իհարկե կարևոր եմ նաև համարում ընթերցողիս կարծիքը: Բլոգս թարմացնում եմ միայն այն ժամանակ, երբ ասելիք եմ ունենում,- ասում է 14-ամյա բլոգերը,-ինչպես ասացի, եթե ինչ-որ բան սիրում ես, դա հետաքրքիր և հեշտ է դառնում քեզ համար, նույնն էլ «բլոգավարությունն» է: Սակայն այստեղ բարդություններ էլ կան, բարդությունը նրանումն է, որ միշտ պետք է թարմացվի բլոգդ, քանի որ ընթերցողդ քեզանից սպասում է ինչ-որ նոր ու ավելի հետաքրքրիր բանի՝ հետաքրքիր նյութեր, հետաքրքիր մատուցումներ և անընդհատ թարմացումներ»: Ըստ նրա՝ բլոգերի կարևորը ասելիքն է. «Նույնիսկ կարող ես  քեզանից փոքր տարիքի երեխայի նյութը կարդալ, բայց նա այնքան հետաքրքիր կերպով լինի այն, որ շարունակես կարդալ և հետաքրքրվել նրա նյութերով: Այնպես որ այս հարթակում կարևորը ասելիքն է, եթե այն կա ուրեմն ընթերցողդ էլ միշտ քո կողքին կլինի»:


Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30