Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Նոր խմորումներ ՍԴՀԿ-ում. Ատենապետ է ընտրվել Հակոբ Տիգրանյանը

Սեպտեմբեր 14,2013 20:23 Share
Աջակցեք aravot.am-ին

168.am-ի տեղեկություններով` այսօր ՍԴՀԿ ատենապետ է ընտրվել Հակոբ Տիգրանյանը, ով ծագումով Լիբանանից է, սակայն բնակվում է Կիպրոսում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` մինչ այսօր ՍԴՀԿ հնարավոր ատենապետի թեկնածուները երկուսն էին` ՍԴՀԿ գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու Սեպուհ Գալփակյանը: Բայց քանի որ այս թեկնածուներից ոչ ոք չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ընտրվել է փոխզիջումային թեկնածուն: Փոխզիջման իմաստը հետևյալն է. Հակոբ Տիգրանյանը Սեպուհ Գալփակյանի կողմնակիցներից է, ով դառնում է ՍԴՀԿ ատենապետ, իսկ Սեպուհ Աճեմյանն էլ որոշվել է, որ պետք է դառնա ՍԴՀԿ փոխատենապետ: Չնայած ատենապետի ընտրություններն ավարտվել են, սակայն ՍԴՀԿ-ում խմորումները դեռևս շարունակվում են: Համագումարի պատվիրակները ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով նոր համագումար, քանի որ վարչության նոր կազմի ընտրության ժամանակ, ըստ նրանց` եղել են խոշոր ընտրակեղծիքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բեռանժ says:

    իսկ ով է

    Սեպուհ Աճեմյանը ???????????????????