Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղերի տարօրինակ զգեստները, որոնք նաև «դավաճանել են» նրանց

Սեպտեմբեր 24,2013 18:24

Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան միշտ  էլ աչքի է ընկել զգեստների հարցում տարօրինակ ընտրությամբ՝ կիսամերկ, չափազանց կարճ հագուստներից մինչև անծայրածիր զգեստներ: «Առավոտ երիտասարդականը» երգչուհու պահարանից առանձնացրել է ամենատարօրինակ հագուստներից մի քանիսը:

2010թվականին MTV Video Music Awards  27-րդ արարողության ժամանակ Լեդի Գագան կրում էր հում մսից պատրաստված կիսաշրջազգեստ: Սա, իհարկե, դարձավ հասարակության լայն քննարկման առարկա: Որոշ ժամանակ անց Լեդի Գագան կրկին ապշեցրեց մարդկանց: Մանկական հաղորդումներից մեկի ժամանակ նա ներկայացավ Hello Kitty-ի փափուկ խաղալիքներից պատրաստված հագուստով՝ դառնալով  մանուկների սիրելին:

konctanciya.info-ն   հաղորդում է՝ Լեդի Գագան գիտի ինչպես հսկայական մեծ շոու կազմակերպել: Տորոնտոյում Annual MuchMusic Video Awards արարողության ժամանակ  հայտնի երգչուհու կորսետը պայթեց հրավառությամբ՝ լուսավորելով և զարմացնելով հանդիսատեսին:

 

Տարօրինակ և համարձակ   հագուստների սիրահար է նաև բարբադոսյան երգչուհի Ռիհանան: Վերջերս Նյու Յորքի իր համերգային շրջագայության ժամանակ նա հանդես  եկավ տարօրինակ ոճով: Կապույտ, կաշվե պիրկ տաբատի վրայից երգչուհին կրում էր երկար վանդակավոր բլեյզեր:  Ռիհանայի մերկ կուրծքը զարդարում էր խաչը: Բլեյզերի տակից երգչուհին չէր հագել  որևէ բլուզ և նույնիսկ կրծքալ: Հաղորդում է www.dailymail.-ը: 557859_430342363742183_1630629118_n

Խելահեղ զգեստները գրավում են շատ մարդկանց՝ այդ թվում աստղերի երկրպագուներին: Նման հագուստներով հանրությանը ներկայանալու համար երբեմն հայտնիներից ոչ միայն համարձակություն է պահանջվում, այլև օգնություն, հակառակ դեպքում՝  նրանք կարող են բեմից վայր ընկնել կամ էլ խճճվել, ինչպես եղավ ամերիկացի դերասանուհի Զոի Սալդանայի դեպքում,  ում շատերը ճանաչում են որպես «Ավատարի» աստղ:  7days.ru գրում է՝ «Հատուցում» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային դերասանուհին ներկայացավ սև և սպիտակ զգեստով, որի առջև մասն ուներ  կարճ կտրվածք, իսկ ետևում շարունակվում էր երկար կիսաշրջազգեստը: Չնայած զգեստի գրավչությանը՝ այն բավական անհարմար էր: Քայելիս դերասանուհու ոտքերը խճճվում  էին զգեստի փեշերի մեջ: Նա հազիվ էր կարողանում պահել հավասարակշռությունը: Գործընկերները, տեսնելով Սալդանային անհարմար իրավիճակում, անմիջապես օգնության են հասնում:59764_430343193742100_504652196_n

Զգեստի պատճառով  անհարմար իրավիճակում է հայտնվել  նաև աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: eg.ru-ն գրում է.   «Գերմանական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերի ժամանակ երգչուհի խոսում էր իր նոր հիթի և ալբոմի մասին, երբ սայթաքեց և իր վրա սևեռեց հանդիսատեսի ուշադրությունը: Երգչուհու քաթարե զգեստը դավաճանեց նրան: Լոպեսի կուրծքը ևս սայթաքեց զգեստի տակից, ինչն էլ ֆիքսեցին  ֆոտոլրագրողները»:554535_430342740408812_908542656_n

Պատրաստեց՝ Նազենի Բաղադասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30