Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը

Սեպտեմբեր 30,2013 16:43
karabax

Ս.թ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է  Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր  ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:

«Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գրքի համահեղինակ պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանն ներկայացրել է Արցախի մշակութային կոթողները՝ մասնավորապես ԼՂՀ ճարտարապետական հուշարձանները, ինքնատիպ խաչքարերն ու գորգերը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30