Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի դեսպան. ԵՄ-ին ասոցացվելուց Հայաստանը տարեկան 150 մլն եվրո օգուտ կունենար

Հոկտեմբեր 10,2013 15:40 Share

Մամուլի ազգային ակումբն այսօր «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Դեսպանը խոսեց «Հայաստանը և Լեհաստանը», «Եվրամիությունը և տարածաշրջանը» թեմաներով:

«ԵՄ-ն իր արեւելյան հարեւաններին առաջարկեց Արեւելյան գործընկերության ծրագիրը, Հայաստանը մնում է ԵՄ գործընկեր: ԵՄ-ն արեւելյան հարեւաններին առաջարկեց Ասոցացման համաձայնագիրը, որը մի մակարդակ բարձր էր: Վեց պետություններից երեքը պատրաստվում են ստորագրել կամ նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը, որը կայանալու է Վիլնյուսում: Հայաստանը սեպտեմբերին որոշեց միանալ Մաքսային միությանը, որը այլ բան է ենթադրում: Ասոցացումը այն ձեւով, որը առաջարկվում էր Հայաստանին, այս պահին հնարավոր չէ: Մենք պետք է այլ հարթակ փնտրենք ՀՀ-ի՝ ԵՄ համագործակցության համար: Հայաստանը կարեւոր գործընկեր է ԵՄ-ի հարմար, ուղղակի պետք է իրավական առումով համապատասխանեցնենք Հայաստանի որոշումը այդ ամենին: Կարծում եմ, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը նախապես մտածված է եղել եւ հաշվարկված, չգիտեմ, թե Հայաստանը ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է քաղել այդ որոշումից, բայց այն հաստատ նախապես մտածված է եղել: Ես կարող եմ ասել, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագիրը, ինչը չեմ կարող ասել Մաքսային միության մասին: Ես գիտեմ, որ եթե Հայաստանը ասոցացվեր ԵՄ-ի հետ, լեհ փորձագետների հաշվարկներով՝ տարեկան օգուտը կլիներ 150 մլն եվրո, եւ դա կնպաստեր, որ 2, 3 տոկոսով ՀՆԱ-ն աճի: Մյուս տարի, Մաքսային միությանը միանալուց հետո կհամեմատենք այդ թվերը՝ գրանցվածին»,-հայտարարեց դեսպանը:

Պարոն Ռաչինսկին պատկերավոր ներկայացրեց՝ ինչ ասել է Ասոցացման համաձայնագիր. «Ասոցացման համաձայնագիրը մի մեքենա է, որ կօգներ Հայաստանին առաջ գնալ Եվրոպա, այդ մեքենայի անվադողերը եւ շարժիչը խորը, համապարփակ ազատ առեւտրի գոտին են: Մեքենայի ղեկին, որ համաձայնագիրն է, նստած կլիներ Հայաստանը: Մինչդեռ, եթե անվադողերը, ղեկը, շարժիչը հանենք, էլի մեքենա կլինի, բայց արդեն լրիվ ուրիշ մեքենա»:

Նա Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունները որակեց գերազանց: «Լեհաստանը մնալու է Հայաստանի փաստաբանը Եվրամիությունում»,-հավաստիացրեց դեսպանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031