Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորների պակասի պատճառով վարորդները լքել են աշխատանքը

Հոկտեմբեր 10,2013 17:57

Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 1-ից ցայսօր Նոյեմբերյան-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին նախատեսված երկու ուղերթների փոխարեն դեպի Երեւան միայն մեկ ուղերթ են կատարում՝ ժամը 9-ին: Պատճառն այն է, որ երթուղին սպասարկող 5 վարորդներից 3-ն է աշխատանքից դուրս եկել: Վարորդներն աշխատանքից ազատվել են, որովհետեւ չեն կարողանում կատարել իրենց վրա դրված ամենօրյա վճարի «պլանը»:

Սույն երթուղին սպասարկող «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսները հարմարավետ են, վարորդները՝ փորձառու: Սակայն այդ միկրոավտոբուսները Նոյեմբերյանից Երեւան են մեկնում եւ մայրաքաղաքից վերադառնում մեծամասամբ կիսադատարկ:

Այդ ուղերթում ուղեւորների թվի նվազման հիմնական պատճառն այն է, որ Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ բավական ակտիվ են գործում Նոյեմբերյանի տաքսի ծառայությունների եւ անհատների տաքսիները, որոնք ուղեւորին վերցնելով նրանց ցանկացած վայրից՝ հասցնում են Նոյեմբերյանի, Երեւանի ցանկացած վայր:

Պատճառներից մեկն էլ արտագաղթի պատճառով ուղեւորների թվի նվազումն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031