Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ավագյան. «Վաղուց ժամանակն է փախստականների հարցը դնել պետական մակարդակի քննարկման»

Հոկտեմբեր 16,2013 14:29

Փախստականների նախագահության անդամ Մարիամ Ավագյանը կազմակերպել էր կլոր սեղան, որի ժամանակ բարձրացրեց փախստականների բնակեցման վերաբերյալ հարցերը:Նա նշեց, որ վերջին ժամանակներս ՄԻՆՍԿ-ի համանախագահ երկրներում հնչում են հայտարարություններ, որոնք կոպտորեն ոտնահարում են Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքները, խեղաթյուրում 1988-ից սկսված իրադարձությունների իրական պատկերը:Խնդիրն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը մամլո ասուլիսում հարց է բարձրացրել «ադրբեջանական տարածքները» Բաքվի ռեժիմին վերադարձնելու մասին և հաշվի չի առել, որ այդ տարածքներում բնակվում են հայ փախստականները, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել հենց Բաքվի կողմից:

«Մենք առաջ ենք քաշել որոշակի խնդիրներ, որոնք համարում ենք շատ կարևոր: Մենք բազմիցս դիմել ենք, թե ՄԱԿ-ին, և թե ՄԻՆՍԿ-ի համանախագահող խմբին, սակայն մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս խնդիրն անտեսում են:Ինչպե՞ս է պատահում, որ անողորմ պայքար մղող միջազգային ներկայացուցիչներն ապրում են այնպիսի ռեժիմի հետ, որն անօրինական քայլեր է թույլ տալիս:Ինչպե՞ս է պատահում, որ մեր իշխանությունները տեղիք են տալիս արտաքին թշնամիներին:Նա շեշտեց, որ ԼՂՀ-ից փախստականներին տեղահանելու վերաբերյալ հարց է բարձրացվել:Առավել ծանր է, որ մենք տեսնում ենք այն, որ նույնիսկ օրենքով պետք է պատասխան տային, սակայն պատասխան չկա:Դիմեցինք կաթողիկոսին, որպեսզի աջակցի:Այդ առումով մի փոքր նաև անտեր ենք: Սիրիահայերին կոչ է անում գալ Ղարաբաղ: Մենք ուզում ենք սերտ համագործակցել մեր քաղաքական վերնախավի հետ»,-ասաց Մարիամ Ավագյանը:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք է համընդհանուր համաձայնություն լինի ադրբեջանահայերի շրջանակում, որ իրենք համաձայնեն իրենց խնդիրները համախմբված պաշտպանելու համար:«Այս խնդրի հետ կապված մենք սուբյեկտիվ ենք: Սուբյեկտն առկա է, որոնք ադրբեջանահայերն են, որոնք իսկ զոհ են եղել բռնության:Ակնհայտ է, որ ժողովրդավարական դիվանագիտություն պետք գործածվի այդ ամենն իրականացնելու համար: Թե չէ՝ խոսելով ուղղակի հարցերի մասին, դա այլ հարց է:Ուղղակի խոսելու խնդիր մենք ընդհանրապես չունենք:

Այս հանդիպումը պետք է դառնա մի սկիզբ, որ միասին համագործակցենք և հասկանանք, թե այդ խնդիրն ինչպե՞ս պետք է ձևակերպվի միջազգային ասպարեզ հանելու համար»,-ասաց Ռուստամյանը :Նա նաև շեշտեց, որ փախստականներն օգտվում են միջազգային հնարավորություններից, որոնք օրենքով են մշակված:«Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների նորմերի մասին, որի շուրջ կոնվենցիաներ են ստորագրել, ապա դրանք պետք է հավասարապես կիրառվեն:Մենք անում ենք ամեն մեկս յուրովին՝ մեր քաղաքական հայացքներին համապատասխան:Խնդիրն այն է, որ պետք է ուժեղացնենք ժողովրդավարական դիվանագիտությունը: Պետք է համագումար լինի, որպեսզի այս խնդրին լուծում լինի»,-ավելացրեց Ռուստամյանը:Նա շտապեց արձանագրել, որ Հայաստանից դուրս մենք ունենք նաև հայ դատի գրասենյակներ, որոնք բոլոր ժամանակներում անդրադառնում են այդ խնդրին:

Ադրբեջանն ամբողջությամբ այնպիսի քաղաքական նորմ է ձևակերպել, որ իրենց երկրի փախստականների հարցը դարձրել է եզակի զենք, իսկ միջազգային հանրությունն աղավաղում է 1988 թվականից սկսված վայրագության փաստերը, որոնք կիրառվել են ադրբեջանցու կողմից:

ՕԵԿ-ի փորձագետ Էդգար Առաքելյանը հայտնեց, որ բարձրացված հարցը ԼՂՀ-ի կարգավորման բաղկացուցիչ մասն է և նշեց, որ հարցին պետք է վերջնական լուծում տրվի:«Ցանկացած հարցի լուծման դեպքում իրավատերը պետք է հասկանա, թե ինչ է պետք անել»,-ասաց Էդգար Առաքելյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը բարձրացված հարցի վերաբերյալ հայտնեց իր տեսակետը.«Խնդիրն արդիական է և լուծման կարիք ունի:Միասնական կառույց ստեղծելու խնդիրը կա:Շատ կարևոր է ակտիվությունը, որը երբեմն կաշկանդված է:Կարծում եմ, որ այս հանդիպումը պետք է լինի սկիզբը»:Նա առաջարկեց ավելի լայն ֆորմատով քննարկումներ կազմակերպել, որոնք կլինեն պատճառաբանված:
Նա ասաց, որ խնդրի մեջ պետք չէ ընդգրկել, թե Ֆրանսիայի նախագահն ինչ է ասել կամ Լավրովն ինչ է ասել, այլ պետք է լինել ավելի ինտենսիվ , ավելի հայեցակարգային:
«Ժառանգություն» կուսակցության փորձագետ Ստեփան Հասանջալալյանը խոսեց փախստականի ծանր կացության մասին և այն մասին, թե ինչպես է ազատագրված հողը դառնում բնակատեղի.«Հողը հայրենիք է դառնում առաջին հերթին մարդու ներկայությամբ:Ավելի ծանր է փախստականի վիճակը, որն առանց բնակարանի է մնացել մինչ հիմա: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում, որպեսզի ստեղծվեն հիփոթեքային ցածր պայմաններ, որ փախստականները կարողանան ձեռք բերել բնակարաններ: ՀՀ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը փախստականների ուղղությամբ»:Նա կարևոր համարեց փախստականներին բարոյական փոխհատուցում տրամադրելու հարցը, որն այդպես էլ լուծում չի ստացել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն առաջարկեց հարցը բարձրաձայնել Ազգային ժողովում:Փախստականների նախագահության անդամ Մարիամ Ավագյանը շեշտեց, որ վաղուց ժամանակն է հարցը դնել պետական մակարդակի քննարկման:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031