Լրահոս
Օրվա լրահոսը

29-ամյա մատուցողուհին շոգեբաղնիքը տրամադրել է մարմնավաճառներին

Հոկտեմբեր 19,2013 14:59

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվողը դատապաշտպան չունի

Իջեւան քաղաքի բնակչուհի, 1984թ. ծնված Լ. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում որպես մատուցողուհի աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում, շոգեբաղնիքը պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է Իջեւան քաղաքի բնակչուհի, մարմնավաճառ 3 կանանց, դրանով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Լ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ երկու եւ ավելի անձանց օգտագործելով»): Սույն քրեական հոդվածով նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում:

Նախկինում չդատված Լ. Բ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Նշենք, որ ամբաստանյալ Լ. Բ.-ն դատապաշտպան չունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031