Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Երևան-Եղվարդ ճանապարհին. կա 1 զոհ, 7 վիրավոր. վիրավորների մեջ է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը

Հոկտեմբեր 21,2013 10:36

shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում քիչ առաջ՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխեց Երևան, ու եթե շտապօգնության բրիգադները ժամանակին չհասնեին վթարի վայր, վիրավորներին ստիպված քաղաքացիներն էին տեղափոխելու: Մինչ վթարի վայրում ոստիկանները գործողություններ էին կատարում, հիվանդանոցից տեղեկություններ ստացան, որ վիրավորներից մեկը մահացել է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031