Լրահոս
Օրվա լրահոսը

«Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013». Հայաստանը 94-րդ տեղում է

Հոկտեմբեր 25,2013 23:41

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան Համաշխարհային տնտեսական ֆորումն ուրբաթ օրը հրապարակել է  «Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցը, որի համաձայն Հայաստանը զբաղեցրել է ցուցանիշի մեջ ներառված 136 պետություններից 94-րդ տեղը:

Այսպիսով, անցյալ տարվա համեմատությամբ զեկույցում Հայաստանի զբաղեցրած դիրքը նվազել է երկու, իսկ 2011 թվականի համեմատ՝ 10 կետով:

Գենդերային հավասարության ցուցանիշը հաշվարկելիս Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետներն աշխարհի 136 երկրում կանանց և տղամարդկանց հնարավորությունները համեմատել են՝ հիմք ընդունելով քաղաքականության,  կարիերայի զարգացման, աշխատանքի վարձատրության, առողջապահության, ինչպես նաև այլ ոլորտների ցուցիչներ:

ԱՊՀ-ի պետություններից զեկույցում Ղազախստանը 32-րդ տեղում է, Մոլդովան՝ 52-րդ, Ռուսաստանը՝ 61-րդ, Ղրղըզստանը՝ 63-րդ,  Ուկրաինան՝ 64-րդ, Տաջիկստանը՝ 90-րդ, Ադրբեջանը՝ 99-րդ տեղում: Բելառուսը և Ուզբեկստանը չեն ընդգրկվել զեկույցում` համապատասխան տվյալներ մատչելի չլինելու պատճառով: ԱՊՀ-ի անդամ չհանդիսացող խորհրդային նախկին հանրապետություններից Լատվիան 12-րդ, Լիտվան՝ 28-րդ, Էստոնիան՝ 59-րդ, իսկ Վրաստանը՝ 86-րդ հորիզոնականում են:

«Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցում 2009 թվականից առաջատարն Իսլանդիան է, որին հետևում են Ֆինլանդիան և Նորվեգիան՝  համապատասխանաբար զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը:

Զեկույցի ի առաջին տասնյակում են նաև Շվեդիան, Ֆիլիպինները, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան,  Շվեյցարիան և Նիկարագուան:

Վարկանիշի վերջին տեղերում են Չադը, Պակիստանը և Եմենը:

«Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցում Միացյալ Նահանգները զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031