Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կապը՝ Հրաչ Մուրադյանի սպանության հետ․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2013 20:56

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության այսպես ասած կնքահայր է տեսնում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը մեր հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի, որ Կովալենկո Շահգալդյանին է համարում մեղավոր սպանության մեջ՝ պատասխանեց. «Հիմքերն այն են, որ իմ հորեղբայրը բացի իրենից ու իր նման մի քանի հոգուց ուրիշ ոչ մեկի հետ հարց չի ունեցել, խնդիր չի ունեցել երբեւիցե»: Նա պատմեց, որ Հրաչ Մուրադյանը մարզպետի հետ գյուղի հետ կապված խնդիրներ է ունեցել. «Ես տեղյակ եմ, որ նրանց մեջ անգամ վիճաբանություն է եղել»:

Մեր հարցին՝ իրավապահ մարմինները տեղյա՞կ են դրա մասին՝ Հակոբ Մուրադյանը պատասխանեց. «Որ ուզենային տեղյակ լինեին՝ կլինեին: Ես ինչ իմացել եմ՝ ասել եմ»:

Թե ինչ հարցերի շուրջ է եղել Հրաչ Մուրադյանի եւ Կովալենկո Շահգալդյանի անհամաձայնությունը՝ Հակոբ Մուրադյանն ասաց. «Մարզպետը չէր կարողանում կուլ տալ, որ  իր գյուղում դաշնակցական է ղեկավարում ու չի ենթարկվում իրան, իր կամակատարը չի: Ամեն առումով պիտի ենթարկվեր, ինքը ինչ ասեր՝ գյուղապետը պիտի էդ աներ, գյուղապետն էլ չէր ուզում անել: Անում էր էն, ինչը մտածում էր, որ գյուղի շահերից է բխում, իսկ էդ մարզպետին ձեռք չէր տալիս»:

Մեր դիտակմանը, որ մարզպետը Ձեր այդ հայտարարության հետ կապված ասել է, որ անհեթեթություն է՝ Հակոբ Մուրադյանը պատասխանեց. «Մարզպետը ինչ ուզենա՝ կարող է ասի, բայց մեկ է, ես մտածում եմ էն, ինչ մտածում եմ: Ես համոզված եմ՝ իր մատը մեկ է խառն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ ես ոնց գցում բռնում եմ` էպոսագետն ա…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031