Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 10-ին` երթ Ազատության հրապարակից. ilur.am

Նոյեմբեր 19,2013 18:20

 Հատված Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանի հետ ilur.am-ի հարցազրույցից

-Դեկտեմբերի տասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչ է պատրաստվում այդ կապակցությամբ անել Հայ ազգային կոնգրեսը:

– Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից,  դեկտեմբերի տասին մենք անցկացնում ենք ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման եւ այդ ուղղությամբ հետագա  անելիքների հետ: Այդ հաշվետվությունը սովորաբար ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նաև երթով շարժվում ենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ երթի մասնակիցների անունից հանձնում ենք ուղերձ՝ ԵԽ գլխավոր քարտուղարին:

Նոյեմբերի 12-ին Հայ ազգային կոնգրեսը իրազեկել է քաղաքապետարանին երթի մասին, ինչն ընդունվել է ի գիտություն: Երթը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ կհնչեն նաև ելույթներ:

Նոյեմբերի 15-ին ազատամարտիկների կողմից հրավիրված՝ քաղաքական ուժերի Կլոր սեղանի խորհրդակցության ժամանակ նրանք կոչ են արել քաղաքական ուժերին Մարդու իրավունքների երթը դարձնել քաղաքական համատեղ ակցիա՝ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Ողջունելով այս գաղափարը՝ մենք պայմանավորվել ենք, որ միասնական երթ անցկացնելու վերջնական որոշումը կկայացվի նոյեմբեի 20-ի Կլոր սեղանի ժամանակ: Հուսով ենք, որ այդ օրը համատեղ երթի կազմակերպման շուրջ կկայացվի կոնսենսուսային որոշում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930