Լրահոս
Օրվա լրահոսը

The Moscow Times. «Գրինփիս»-ի հայազգի անդամին գրավի դիմաց ազատ են արձակել

Նոյեմբեր 19,2013 20:48

Սանկտ Պետերբուրգի դատարանը ազատ է արձակել «Գրինփիս»-ի (Greenpeace) հայազգի անդամին, որը սեպտեմբերին մասնակցել էր Արկտիկայի հորատման դեմ բողոքի ակցիային: Հայտնում է «Մոսքոու Թայմս» թերթը՝ հղում անելով բնապահպանական կազմակերպության կայքին:

Երկուշաբթի օրը դատարանը բավարարել է «Գրինփիս»-ի խոսնակին՝ Անդրեյ Ալահվերդովին գրավի դիմաց ազատելու պահանջը: Ալահվերդովը «Արկտիկայի արշալույս» նավի վրա էր, երբ կազմակերպության 30 անդամները փորձել էին «Գազպրոմ Նեֆթի» արդյունահանման սարքավորումը գցել Պեչորա ծովի մեջ: Ալահվերդովի արձակման գրավը կազմել է 2 միլիոն ռուբլի (մոտ 25 միլիոն դրամ):

Ավելի վաղ նույն պահանջով դատարանն ազատել էր բժիշկ Եկատերինա Զասպային և լուսանկարիչ Դենիս Սինյակովին:

Ակտիվիստներին գրավի դիմաց ազատելու նախկինում արված հայցերը մերժվել էին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930