Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Մոսկվայի քաղաքապետերը ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիր

Նոյեմբեր 27,2013 15:15

Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:
Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ»,-ընդգծել է Մոսկվայի քաղաքապետն ու կարևորել նաև երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում Մոսկվայի հայ համայնքի դերը: Անդրադառնալով Մոսկվայում Երևանի օրերի անցկացմանը`Սերգեյ Սոբյանինը նաև հատկանշել է, որ այն ևս կարևոր նշանակություն ունի երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման հարցում և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին նախորդ տարի Երևանում Մոսկվայի օրերի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ Տարոն Մարգարյանն իր հերթին նախ շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորելով բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

«Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարևոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք միասին, համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում նաև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններով նպատակային աշխատանքներ իրականացնելով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նաև հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը, իր որդեգրած սկզբունքի համաձայն, բաց է ու պատրաստակամ՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ առաջարկներ:

Այնուհետ երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Երևանի օրերի բարձր մակարդակով անցկացման համար և Սերգեյ Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930