Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ հայտարարություն. Վարչապետի օգնականը՝ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ատենապետ

Նոյեմբեր 29,2013 13:13

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության նորընտիր վարչությունը նոյեմբերի 28-ին գումարեց իր անդրանիկ նիստը՝ այս կերպ փակելով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության IX-րդ համագումարը:

Վարչության նիստում ընտրվեցին հետևյալ դիվանային բաժանումները:

Նարեկ Գալստյան-ատենապետ

Վազգեն Մեսրոպյան-փոխատենապետ

Հարություն Բալաբանյան-ատենադպիր

Գագիկ Մելիքյան- գանձապահ

Դմիտրի Մարտիրոսյան-քաղաքական դիւանի պատասխանատու

Արթուր Բարսեղյան-ներքին դիւանի պատասխանատու

Վարազդատ Եղիազարյան-երիտասարդական դիւանի պատասխանատու

Վոլոդյա Ազատյան-շրջանների հետ տարվող աշխատանքների պատասխանատու

Արսեն Կուպելյան-ընկերային դիւանի պատասխանատու

 

Բացի դիւանային բաժանումներից, ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ Արթուր Ղահրամանյանը նշանակվել է ՍԴՀԿ մամլո դիւանի պատասխանատու, իսկ Մանուկ Ստեփանյանը՝ գաղափարաքարոզչական դիւանի պատասխանատո

Նարեկ Գալստյան կենսագրություն

                              Ծնվել է 1987 թ-ին Երևանում

2003-2007 թթ գերազանցությամբ  ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը՝ քաղաքագետ որակավորմամբ, 2007-2009-ին նույն ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, իսկ 2009-ից 2012-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: 2012 թ-ից պատմական գիտությունների թեկնածու է, 6 գիտական և բազում հրապարակախոսական հոդվածների հեղինակ, տիրապետում է  ռուսերեն, անգլերեն և հունարեն լեզուներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թ-ին՝ «Ազատություն» ռադիոկայանում, իբրև «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագրի լրագրող, այնուհետև ծրագրի ղեկավար, «Կովկասյան խաչմերուկ» ծրագրի վարող: 2006 թ-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին,  մի խումբ երիտասարդների հետ հիմնել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը: 2007 թ-ից մինչև 2011 թ-ը եղել է ՍԴՀԿ Մամլո պատասխանատու: 2012 թ-ից ՀՀ ԳԱԱ կրտսեր գիտաշխատող: 2009-ին հիմնադրել է HayNews.am լրատվական կայքը, որի խմբագիրն է եղել մինչև 2012 թ-ի օգոստոս ամիսը: 2012 թ-ի սեպտեմբերից  մինչև  2013 թ-ի նոյեմբերը  ՀՀ վարչապետի օգնական: 2013 թ-ի նոյեմբերի 28-ից ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ատենապետ:

Զինապարտ է, ամուսնացած: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930