Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի ազատազրկում` «Ռուբին»-ի Գրիշին թալանելու փորձ կատարած բարձրաստիճան ոստիկաններին

Դեկտեմբեր 12,2013 21:57

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց այս տարվա օգոստոսի 5-ին գիշերով Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու փորձ կատարած երկու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատախազը պահանջել է 5 տարվա ազատազրկման ենթարկել այս երկու ոստիկաններին: Հետաքրքիրն այն է, որ թեև ամբաստանյալները իրենց նախաքննական ցուցմունքներում գրել էին, որ ոսկու խանութ մտնելով` ուզել են ոչ թե գողություն անել, այլ վրեժ լուծել «Ռուբին»-ի Գրիշից, քանի որ նա Հրաչ Քալաշյանին «նիսյայով» մատանի չէր տվել իր խանութից, խանութի տեր Գրիշա Հովեյանը այսօր դատարանին խնդրել է մեղմ մոտենալ նրանց:

Գրիշա Հովեյանը հայտարարել է, որ նրանք երիտասարդ են, կյանք են մտնում և չի ուզում, որ վատ լինի նրանց համար: Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի այս երկու չամուսնացած, երիտասարդ ոստիկանների շահերը ներկայացնող Արամայիս Հայրապետյանի պաշտպանական ճառը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արման Պապոյան says:

    ինչքան է կազմել Գյումրու բյուջեն? թափանցիկ աշխատող քաղաքապետարանից չենք կարող ճշտել

  2. Արման Պապոյան says:

    Ուր է sms-իս սկիզբը, ես գրել էի, որ ձեր լրագրողը կարող է իրա ծանոթների միջոցով պարզի թե Գյումրու այս տարվա բյուջեն ինչքան է կազմել, և ինչու է կրճատվել այն, բայց չի կրճատվել քաղաքապետարանի աշխատակազմի թիվն ու աշխատավարձերը?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031