Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում ու հարակից բնակավայրերում վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը

Օգոստոս 04,2026 22:55 Share

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետների իրականացրած օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել վթարի հետևանքները և վերականգնել էլեկտրամատակարարումը։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ցուցաբերած համբերության ու ըմբռնման համար։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31