Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կիևում ձերբակալել և ծեծի են ենթարկել «Ազատության» երկու լրագրողի. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 21,2014 11:33

Ոստիկանությունը Կիևում ձերբակալել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության երկու լրագրողների, ծեծել, այնուհետև ազատ արձակել:

Ըստ«Ազատություն» ռադիոկայանի,  Դեպքը տեղի է ունեցել լրագրող Դմիտրո Բարկարի և օպերատոր Իգոր Իսխակովի հետ, որոնք Կիևի կենտրոնում նկարահանում էին ցուցարարների և իրավապահների միջև բախումները:

Օպերատորը տեղեկացրել է, թե հնարավոր է, որ իր քիթը ծեծի հետևանքով կոտրվել է, բացի այդ՝ ստացել է նաև ուղեղի ցնցում:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրողներին բերման է ենթարկել որպես վկաների:

Հովհաննես Շողիկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031