Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Իրարամերժ հայտարարություններով զգոնությունը թուլացնում են»

Հունվար 24,2014 13:01

«Չգիտես ինչ է կատարվում՝ մեկն ասում է սահմանում ոչինչ չկա, մյուսն ասում է շատ ծանր է վիճակը, բան չես հասկանում, հիմա չգիտես ում հավատաս: Վերջապես դու պետություն ես, իշխանություն ես, դու չե՞ս կարող մի նկարահանող խումբ ուղարկել, ճիշտ պատկերը ներկայացնել»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում  ասաց  «Արաբո» ջոկատի ղեկավար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմի կրակոցներին:

Պարոն Եղիազարյանի դիտարկմամբ՝ նման թեմայի շուրջ իրարամերժ հայտարարություններ անելու արդյունքում սկսում են զգոնությունը թուլացնել եւ ամեն ինչին սկսում են նայել մատների արանքով: «Ամեն ինչ շաղկապված է, մի կարծեք, թե միայն զինվորը պետք է սահմանը պահի»,- ասաց ազատամարտիկը:

Խոսելով բանակի մասին, Մանվել Եղիազարյանն ասաց. «Բանակը առանձին մարմին է, որը պետք չէ խառնել ներքաղաքական խնդիրներին: Բանակի հիմնական առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է»:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031