Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում այսօր մեկնարկած ստորագրահավաքին արդեն մասնակցել է 250 քաղաքացի

Փետրվար 03,2014 15:15

Այսօր Կապանում ստորագրահավաք է մեկնարկել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության: Վաղ առավոտից մեկնարկած ստորագրահավաքը նախաձեռնել էր կապանցիներից բաղկացած «Նախաձեռնող խումբը», որն անտարբեր չի երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի հանդեպ եւ արձագանքում է բնակիչներին մտահոգող խնդիրներին` ստորագրահավաքի կազմակերպման, ցույցերի անցկացման եւ այլ նախաձեռնությունների տեսքով: Ըստ «Նախաձեռնող խմբի» ներկայացուցիչ Գեւորգ Գասպարյանի` կապանցիները շատ ակտիվ էին եւ մինչեւ այս պահը 250 հոգի արդեն մասնակցել են ստորագրահավաքին:

storagrahavaq2«Այսօր բանտերում են նրանք, ովքեր ելել են յուրաքանչյուրիս ազատության, մարդկային արժանապատվության, երկրի անկախության համար: Մենք չենք կարող անտարբեր հանդիսատես լինել ու հաշտվել այս աղաղակող անարդարության հետ, ուստի մեր ստորագրությամբ պահանջում ենք դադարեցնել 21-րդ դարի մեր հայրենիքի ու քաղաքացիների համար ամոթալի քաղաքական հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին; Ակնկալում ենք, որ կապանցիները կշարունակեն ակտիվ մասնակցել», – նշեց Գեւորգ Գասպարյանը:

Փետրվարի 3-ին մեկնարկած ստորագրահավաքը, ըստ կազմակերպիչների, կշարունակվի նաեւ առաջիկա օրերին:

storagrahavaq

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728