Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր»․ Լիլիթ Գալստյան

Հոկտեմբեր 27,2026 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պարզունակ է և վտանգավոր ԹՐԻՓՓ-ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։ ԹՐԻՓՓ-ը նախևառաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր շահերը, իր ինքնիշխանությունն ու հեռանկարը»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Որքան էլ փորձենք խուսափել անվտանգային կոմպոնենտից, գոնե ինձ համար անընդունելի է ԹՐԻՓՓ-ի անջատումը իրական խաղաղության փաթեթից, այն պարագայում, երբ Հայաստանից տարածքներ շարունակում են օկուպացված մնալ, երբ Բաքվում գերիներ ունենք, երբ Ադրբեջանից ամեն օր նոր պահանջներ են թելադրվում»,- հավելեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Գալստյանի՝ բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են նոր ճանապարհներ և տնտեսական նոր հնարավորություններ, սակայն ոչ սեփական ինքնիշխանությունն ու որոշումներ կայացնելու ազատությունը սահմանափակելու գնով։ «Կարծում եմ՝ արդարացված է մեր մտավախությունը, որ ԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031