Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծքերը կարելի է մեծացնել ոչ միայն իմպլանտով, այլ սեփական ճարպով (Տեսանյութ)

Փետրվար 10,2014 15:25

Այսօր «Զարկերակ» ակումբում «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը ներկայացրեց մեր երկրում նրա կողմից ներդրված պլաստիկ վիրաբուժության մի նոր մեթոդ, որն, ըստ բժշկի, կատարվում է օրգանիզմից վերցրած ճարպով: Օրինակ` կրծքերը կարելի է մեծացնել ոչ միայն իմպլանտով, այլ սեփական ճարպով, որն ավելի անվտանգ է առողջության համար:

Ինչպես բացատրեց պարոն Ստամբոլցյանը, ռեգեներատիվ բժշկությունը էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ բջիջների պատվաստման եղանակով հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ախտահարված հյուսվածքի վերականգնումն է: Միջամտությունը կատարվում է առանց կտրվածքի. սեփական օրգանիզմից վերցրած ճարպը ներարկվում է մարմնի այն հատվածներում, որտեղ դրա կարիքը կա, այսինքն` եթե կինն ուզում է դեմքի կնճիռները հարթեցնել, մաշկը երիտասարդացնել, ոչ թե մաշկը ձգում է, այլ` փոքրիկ անցքերի միջոցով նրա մաշկի տակ ճարպ է ներարկվում:

«Ցողունային բջիջներ» արտահայտությունը լսելով, լրագրողները բժիշկ Ստամբոլցյանից հետաքրքրվեցին, որ եթե մեր երկրում այդ ճանապարհով բուժման մեթոդը կա, ինչո՞ւ ՀՀ նախագահը գնաց հասավ Կորեա եւ ոչ թե Հայաստանում բուժվեց: Գագիկ Ստամբոլցյանը բացատրեց, որ ռեգեներատիվ բժշկությունը մեծ հասկացություն է եւ ինքը ներկայացնում է դրա ճյուղերից մեկը:

Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Ռեգեներատիվ բժշկությունը, բժիշկ Ստամբոլցյանի վստահեցմամբ, հակացուցում չունի:
Սեփական ճարպի պատվաստման տեխնիկան հայտնի է դեռևս 19-րդ դարից, սակայն միայն վերջերս է, որ բժիշկները գտել են այն մաշկի տակ երկար պահելու գաղտնիքը: Գագիկ Ստամբոլցյանի խոսքերով, նախկինում, ճիշտ է, այն ներարկում էին, սակայն լուծվում, հալչում էր: Ներկայումս պատվաստման համար նախատեսված ճարպային հյուսվածքը հարստացվում է հատուկ տեխնիկայի օգնությամբ եւ նոր միայն ներմուծվում մարմնի այն հատվածները, որոնք կարիք ունեն շտկման կամ վերականգնման: Ճարպը մինչեւ 10 տարի կարող է պահպանվել:

Վիրահատության արժեքը, բժշկի խոսքերով, գրեթե չի տարբերվում սովորական պլաստիկ վիրահատությունների արժեքից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728