Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյանը հոգեբանական սթրես է տարել «Հրապարակի» հրապարակումից ու դիմել իրավապահներին

Մայիս 24,2024 14:16

Aravot.am-ի տեղեկություններով՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ մայիսի 17-ին «Հրապարակի» լրագրողը իրեն առնչվող կեղծ, սուտ ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել, այդ կերպ ազդել է իր հեղինակության ու վարկանիշի վրա՝ պատճառելով բարոյական վնաս:

Երգչուհին իրավապահներին հայտնել է, որ մայիսի 17-ին լրագրողն իրեն զանգելով հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չի միանում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, իսկ ինքը զբաղված լինելու պատճառով, ընդամենը հայտնել է, թե ուշ կկապվի նրա հետ:

«Հրապարակի» լրագրող Աննա Պապիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես զանգահարել եմ երգչուհու ինստագրամյան էջով նշած հեռախոսահամարով, պատասխանել է  ինքը, ներկայացել եմ, ասել է՝ լսում եմ: Հարցրել եմ՝ ինչ կարծիք ունեք Բագրատ սրբազանի շարժման վերաբերյալ եւ արդյոք մասնակցում եք ֆիզիկապես, ինքն առանց տառ, բառ լսելու հեռախոսազանգը միանգամից անջատել է: Դրանից րոպեներ անց ինքը ինձ նամակ է գրել, թե կներեք, ես ուշ կպատասխանեմ, հարմար չէ, տատիկիս հետ հիվանդանոցում եմ: Նյութում ես գրել եմ այն, ինչ կատարվել է, միայն չեմ գրել տատիկի մասին հատվածը, որովհետեւ տատիկի առողջականի հետ կապված հարց էր, նպատակահարմար չգտա հրապարակել: Վերջում ես հիշեցրել եմ, որ 2018 թվականի հեղափոխության օրերին ինքը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին, ինչից իրենք շատ բորբոքվել են»:

Լրագրողի պատմելով՝ նույն օրը երեկոյան նյութի հրապարակումից հետո զանգել է երգչուհու մենեջեր Վարդան Նահապետյանը եւ սպառնացել. «Սպառնում էր՝ դու պետք է նստես, քրեական հոդված է, դու իրեն գցել ես հոգեբանական մեծ սթրեսի մեջ, ես էլ ասել եմ՝ արեք այն, ինչ ուզում եք, ես իմ լրագրողական գործունեությունն եմ կատարել: Հաջորդ առավոտյան այդ երիտասարդը նույնպես զանգահարել էր, թե ես իրեն սթրեսի մեջ եմ գցել: Ինձ մեղադրում էր, որ այլ լրատվական կայքեր նյութը տարել եւ հղում են արել, բայց ես պատասխանատու չեմ այլ լրատվականների հղումների համար»:

Լրագրողը նկատեց, որ երգչուհին «Հրապարակի» հրապարակումից հետո ինստագրամյան իր էջում գրառում է կատարել նյութի վերաբերյալ, որի տակ նաեւ իր անձը վիրավորող տարբեր մեկնաբանություններ կան: Աննա Պապիկյանը չբացառեց, որ այդ վիրավորանքների մասով ինքը նույնպես դիմի Ոստիկանություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031