Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը՝ փետրվարի 12-ի միջադեպի վերաբերյալ

Փետրվար 17,2014 14:48

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է ժուռնալիստական հանրության, ԶԼՄ-ների, լրագրողների, լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների վերջին օրերի հայտարարություններին` խստորեն դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փետրվարի 12-ի միջադեպը:

Հարուցված է քրեական գործ: Առայժմ` այսքանը: Նախկինում էլ ամեն մի բռնարարքից հետո, երբ բողոքի ալիք է բարձրացել, հարուցվել է քրեական գործ: Սակայն որեւէ մեկը չի դատապարտվել, եւ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր բռնարարքներ:

Ակնկալում ենք պատկան մարմինների կոնկրետ գործողությունները:

 Հայաստանի ժուռնալիստների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728