Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի ամոթ է, որ Հայաստանում «Կարֆուրը» չի կարող իր խանութների ցանցը բացել». քաղաքագետ

Փետրվար 17,2014 17:45

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԿՄ վարչության նիստի ժամանակ Հայաստանի տնտեսության մասին հնչեցրած գնահատականին, կարծիք հայտնեց, որ  մեր տնտեսության զարգացմանը առավել շատ խոչընդոտում են սուբյեկտիվ պատճառները: «Ես տնտեսագետ չեմ, չեմ ուզում անդրադառնալ  նախագահի հնչեցրած թվերին, բայց լինելով Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի`պետք է ասեմ, որ մեր տնտեսության խնդիրները այսօրվա դրությամբ ավելի շատ ունեն սուբյեկտիվ բնույթ, քան՝ օբյեկտիվ: Միայն այն փաստը, որ մեզ մոտ օլիգարխիկ, մենաշնորհային տնտեսություն է, դա հերիք է, որ մեր տնտեսության զարգացածության մակարդակը բավական ցածր վիճակում լինի:

Երկրորդը` շատ տարօրինակ է, որ մեր երկրի ղեկավարությունը չի անդրադառնում բանկային համակարգում տիրող խայտառակ իրավիճակին, երբ որ աշխարհի ոչ մի նորմալ երկրում` զարգացած ու զարգացող, չկա 18-24 տոկոս տարեկան տոկոսադրույք: Հարց եմ տալիս` որտեղի՞ց են էդ թվերը վերցնում. Եվրոպայում, ՌԴ-ում, նախկին Խորհրդային միության հանրապետություններից մեծամասնությունում իշխանությունները կամ իրենց կողմից հովանավորյալ բիզնեսմենները եվրոպական խոշորագույն բանկերից վերցնում են տարեկան 0,8 մինչև 2 տոկոս, բանկերին տալիս են 5-6 տոկոսով:

Բանկերն էլ դա բնակչությանը տալիս են 2 անգամ ավելի, այսինքն` 10-14 տոկոսով: Հայաստանի Հանրապետությունում լիովին այլ է, բանկերը ստանում են մինչև 10 տոկոս և բնակչությանը տալիս են 18-24 տոկոս տարեկան վարկեր: Ինքնըստինքյան ժողովրդի 60-70 տոկոսը չպետք է կարողանա այդ վարկերը վճարել: Դրա հետևանքով կորցնում են գրավ դրած իրենց ունեցվածքը, որը մենք տեսնում ենք հիմա: Դա նաև բերում է նրան, որ այդ գումարների մեծ մասը չի ծառայում տնտեսության զարգացման նպատակին: Չկա էդպիսի բան: Հանրապետության նախագահը շատ լավ կանի ուշադրություն դարձնի բանկային սեկտորին և մենաշնորհներին»,- ասում է քաղաքագետը:

Ըստ նրա, ուղղակի ամոթ է, որ մեկ տարի է` ֆրանսիական աշխարհահռչակ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին չեն թույլատրում Հայաստանում խանութ բացել: «Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ «Մաքդոնալդս» չկա, իրոք դա ամոթ է: Ու գիտե՞ք ինչի համար է ամոթ, դրանք այնպիսի բրենդներ են համաշխարհային, որոնց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է խթան հանդիսանալ այլ ներդրողների, որպեսզի սրանք ևս ներդրումներ կատարեն մեր երկրում: Ես իհարկե չեմ ասում, թե մեր արագ սննդի ոլորտը շատ ցածր մակարդակում է գտնվում: Ո՛չ, շատ լավ վիճակում է գտնվում, բայց թող էդ «Մաքդոնալդս» էլ լինի, ինչո՞ւ ոչ:

Ինչո՞ւ պետք է լինի «Պեպսի», պետք է լինի «Կոկա-կոլա», բայց ոչ էդ «Մաքդոնալդս»: Կամ ամեն ինչ անում են, որպեսզի «Կարֆուրը» հրաժարվի Հայաստանի Հանրապետությունում իր ցանցը բացելու մտքից, դա ուղղակի կլինի խայտառակություն մեր երկրի համար: Հասկանո՞ւմ եք, արդեն Ֆրանսիայի դեսպանն է խառնվում այս հարցին, կողքից ինչքան նկատել եմ, խառնվել են նաև այլ երկրների դեսպաններ: Ամոթ չէ՞ բայց, որ մի խանութ բացելու համար մենք թույլ ենք տալիս, որ եվրոպական դեսպանների մակարդակով հարցը լուծվի: Դա ի՞նչ նորություն է», -ասում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ֆլորա says:

    Վարկերի առիթով: ՌԴ-ում վարկեր տալիս են 25 տոկոսով: Սբերբանկը առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկ՝ 23 տոկոսով:

  2. Լենվել says:

    Ֆլորա,հերիք է սուտ բաներ ասեք,ամոթ է:նշածտ Սբերբանկում ամենաթանկ սպառողական վարկի տոկոսը կազմում է 17%:Մսի կայքում նայի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728