Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի բացմանը

Փետրվար 20,2014 17:54

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

Բժշկական այս կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում: Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանորոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա:Yerevan Mall
Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությանը: Երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրն զբաղեցնում է 59, 900 քմ ընդհանուր տարածք և կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով:

«Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առևտրային ցանցի չափանիշներին և որակական պահանջներին համապատասխան:

«Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երևան Մոլ»-ում, պատասխանատուների հավաստմամբ, ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728