Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ընդդիմության առաջարկները, կարծում եմ, ընդունելի կլինեն»

Փետրվար 20,2014 18:23

«Որոշակի առաջարկներ եղան, վաղը երեւի մինչեւ 12-ը, մեկը բոլորն առանձին իրենց թիմերում կքննարկեն: Ըստ երեւույթին, համաձայնությունը նա էր, որ կարողանանք  առաջիկա քառօրյային խնդիրը քննարկել»,- այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախաձեռնության քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը:

Aravot.am-ի հարցին`ընդդիմության ներկայացրած առաջարկներն ընդունելի՞ են մեծամասնության համար, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Փաստաթուղթն այնպես գրագետ էր կազմված, որ այն առաջարկությունները, որոնք ընդդիմությունն արեց, կասեի, որ կասկածամտությունից ելած են: Բայց դրանք մենք այսօր կքննարկենք ու կարծում եմ, ընդունելի կլինի նաեւ մեզ համար»:

Նա մեկ անգամ եւս կրկնեց այն մտքերը, որոնք բազմիցս հնչեցրել էին ՀՀԿ-ականները`ընդդիմության համանուն առաջարկը քննարկելիս`իշխանական ուժերը պետք է կարողանան կոռեկտ իրավիճակներով աշխատել, այլ ոչ թե զբաղվեն պոպուլիզմով: «Մեր ներկայացրած նյութերն ավելի խորքային են եւ կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի: Իրենք ցանկանում են խորամուխ լինեն հարցին, մենք էլ նպատակադրում ենք հնարավորություն ստեղծել`ավելի շատ հասարակության համար, քան ինքներս մեզ: Ընդդիմությունը կարող է չհավատալ: Մենք հավատով ենք հարցին մոտենում եւ փորձում ենք քննարկել այնպես, որպեսզի հասարակությունն էլ իրազեկվի»:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ի հերթական առաջարկը`մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով ստեղծելու մասին: Ասաց, որ ինքն անձամբ դեմ է, բայց մանրամասները կներկայացնի առաջիկա քառօրյայում`խորհրդարանի ամբիոնից:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728