Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իմացած բաները արդեն հերիք են, որ նոր սահմանադրությունը մեզ համար մեծ անհանգստություն առաջացնի». Հայկ Մամիջանյանը՝ դեռ չհրապարակված սահմանադրության տեքստի մասին

Նոյեմբեր 09,2026 13:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Ալիեւյան սահմանադրության ընդունման դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկման ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի հարցին, թե դեմ ենք «սահմանադրական բարեփոխումներին» կամ, ինչպես ասում են, ալիեւյան սահմանադրությանը, բայց մենք չգիտենք, թե այնտեղ ինչ է գրված, այսինքն, չգիտենք՝ ինքը ալիեւյա՞ն է, էրդողանյա՞ն է, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Լավ հարց է։ Սրանով շատ հեշտ է մոլորվել։ Սահմանադրությունը նախաձեռնվել է Ալիեւի պահանջով ու թելադրանքով։ Այդտեղ կասկած չկա։ Այդ հեքիաթները, որ ինքը բերում է՝ 16 թվից, 18 թվից, 19 թվից, բոլորը գլուխ հարդուկոցի են։ Մաքուր գլուխ հարդուկոցի է։ Սա Ալիեւի պահանջով ձեւավորվող սահմանադրություն է։ Դու ճիշտ ես։ Դեռեւս հրապարակված տեքստ չունենք։ Տեքստը հրապարակվելու է նոյեմբերի կեսերին։ Բայց այս պահի դրությամբ մեր իմացած բաները արդեն բավարար են, որպեսզի շատ խորը կասկածամտությամբ մենք դրան վերաբերվենք։

Առաջին. Սա ալիեւյան սահմանադրություն է, պահանջ է Ալիեւի կողմից։

Երկրորդ. այս սահմանադրությունից հանվելու է Անկախության Հռչակագրին հղումը։ Սա նույնն է, որ մարդն իր ծննդյան վկայականը վառի։

Հաջորդ գաղտնազերծումը, որ Փաշինյանն արեց երեկ։ Ինքը մեծ շեշտ դրեց հակաընտանեկան արժեքների վերաբերյալ խոսույթին՝ գնում եմ Եվրոպա եւ այլն։

Ես ձեզ երաշխավորում եմ, որ նոր սահմանադրության մեջ լինելու են մեր ազգային արժեքները, մեր ընտանեկան արժեքները խորը կասկածի տակ դնող կետեր։ Սրա մասին ես խոսում եմ առաջին անգամ։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ՝ հանրապետականն էր դրա նախաձեռնողը, մեր սահմանադրության մեջ ֆիքսվեց, որ ընտանիքը կնոջ եւ տղամարդու միասնությունն է։

Մի քանի օրից կտեսնենք, թե այդ կետը ոնց է շարադրված լինելու նոր սահմանադրության մեջ։ Էլ չեմ ասում բոլոր այն վտանգները, որոնք առկա են դատականի հետ կապված, որոնք ինքն արդեն հայտարարել է, որ այլ կերպ է լինելու, որ դատական իշխանությունն ուզում է ամբողջովին ենթարկեցնել իրեն։ Ու այսպես շարունակ։

Երբ որ հրապարակվի տեքստը, խորը վերլուծություն կլինի։ Այդ թվում՝ հանրապետական այն գործիչների կողմից, որոնք մեծ մասնագիտացում ունեն մեր սահմանադրության եւ սահմանադրագիտության մեջ։ Բայց այն, ինչ մենք արդեն գիտենք այս պահին, արդեն հերիք է, որ մեզ համար մեծ անհանգստություն առաջացնի»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել