Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը`ԱԷԿ-ի փակման «եվրոպական պահանջների» մասին

Մարտ 03,2014 17:15

«Հայաստանը մասնակցեց Վաշինգտոնի սամիթին, բայց, կարելի է ասել`չմասնակցեց: ՀՀ-ի մասնակցությունը վաշինգտոնյան գագաթաժողովին քողարկված էր նրանով, որ պետք է կայանար Հայաստանի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումն ու ամբողջ ուշադրությունը դրան էր ուղղված»,- այսօր, «2014 թվականի Միջուկային անվտանգության գագաթաժողովի ներկայացում /Հաագա/. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» խորագրով գիտաժողովի ժամանակ, մինչ հիմնական հարցին անդրադառնալն, իր դիտարկումն արեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը եւ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ): 

Թեւան Պողոսյանի կարծիքով, Հայաստանն ունի միջուկային անվտանգության խնդիր`միջուկային թափոններից իր սահմանների վերահսկման առումով: «Հայաստանի սահմաններն ապահով են, արտահայտությունը գալիս է նրանից, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները փակ են, իսկ հայ-իրանական սահմանը վերահսկվում է: Բայց մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցածը`փորձը, հսկայական ծավալի հերոին անցկացնել, խոսում է այն մասին, որ Հայաստանն ունի միջուկային անվտանգության խնդիր եւ այդ հարցերը չպետք է անտեսվեն»,- ասաց բանախոսը:

Մենք ունենք ատոմային էլեկտրակայան եւ մենք ունենք մասնագետների լուրջ դպրոց. Այդ ներուժն, ըստ Թեւան Պողոսյանի, կարելի է արդյունավետ օգտագործվել` խաղաղ նպատակներով միջուկային զենքի կիրառման ոլորտում: Նա գտնում է, որ այսպիսով հնարավոր կլինի նաեւ վերականգնել Հայաստանի` վստահելի գործընկերոջ իմիջը, որը ստվերվեց ՄՄ-ին անդամակցության անսպասելի որոշումով:

Սեուլյան համաժողովում, Թեւան Պողոսյանի կարծիքով, ավելի լղոզված փաստաթուղթ ընդունվեց, քան որ միջուկային զարգացած երկրները փորձեցին ավելի մեծացնել իրենց ազդեցությունը եւ խաղաղ նպատակների մասին առավել քողարկված էին խոսում: Նա նկատեց, որ դրան հաջորդած ժամանակահատվածում ատոմակայանների փակման մեծ ալիք գնաց, մանավանդ, երբ դեռ թարմ էին Ֆուկուշիմայի պայթյունի արձագանքները: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության տեսանկյունից, նա նկատեց նաեւ, որ կոնկրետ Հայաստանին, Մեծամորի ատոմակայանի փակումն ուղղակիորեն էներգետիկ անվտանգությամբ էր սպառնում: Նա էլ համամիտ է, որ դա եղավ այն խնդիրներից մեկը, ինչի մասին Հայաստանի իշխանություններն են ասում, Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելու համար: «Ցավոք, մեր եվրոպական ընկերներից մշտապես լսել ենք Մեծամորի ատոմակայանի փակման հարցը`չնչին փոխհատուցմամբ: Ասոցացման համաձայնագիրը չէր բացառում երկրորդի գոյությունը, բայց միջազգային հանրությունը երբեք չի խոսել դրա կառուցմանն օժանդակելու մասին»,- ասաց պատգամավորը:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից անդրադառնալով ատոմային անվտանգության եւ Հայաստանի խնդիրներին, Թեւան Պողոսյանը նկատեց, որ Իրանի միջուկային քաղաքականության շրջանակներում, Իրանի դեմ սանկցիաներն ազդեցին ՀՀ-ի տնտեսության վրա. «Եթե Իրանի հրաժարումը`միջուկային զենք ստեղծելու գաղափարից, կբերի սանկցիաների նվազեցմանը եւ միջուկային էներգիայի ու գիտելիքների խաղաղ կիրառմանը, դա նաեւ նպաստավոր կլինի Հայաստանի համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31