Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ղայիշներդ ձգեք ու աշխատեք. Մեր գործունեության ամենալավ հսկողը հանրությունն է

Մարտ 18,2014 13:32

18 մարտի, Երևան: ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Այս վերնագրով երեկ տարածեցի մամլո հաղորդագրություն, սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով չտարածվեց, սակայն հաճելիորեն զարմացա, երբ կարդացի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության մասին քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը, որը բավականին մոտ էր իրականությանը: Հիմա ես իմ գրածի մեջ թողնելու եմ միայն այն մասերը, ինչի մասին քաղաքապետն ասաց, սակայն այն արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Նախքան խորհրդակցությունը սկսելը ես Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանին տվեցի աղբատար ավտոմեքենայի մի համար, որի բաց թափքից աղբը առավոտյան ցրվում էր Իսակովի պողոտայով մեկ: Հետաքրքիր զուգադիպությամբ, հավանաբար պարոն Մարգարյանն էլ էր Ավանից աշխատանքի գալուց նման մի աղբատար տեսել, խորհրդակցությունը սկսեց շատ խիստ հանձնարարականով այն մասին, որ աղբատար մեքենաների թափքերը պահանջված ձևով ծածկված չլինելու հետևանքով, իրենք են աղտոտում քաղաքը:

Հաջորդը, անհամբեր սպասում էի ապօրինի ծառահատումների, ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխմանն ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հանձնարարականի զեկույցին, ըստ որի անցյալ շաբաթ ապօրինի ոչ մի ծառահատում չի եղել և ապօրինի շինարարության ընդամենը 4 դեպք է գրանցվել՝ նշելով միայն վարչական շրջանն ու ինչպես միշտ, ուրիշ ոչ մի այլ տեղեկություն չտրվեց: Այնինչ ս.թ. մարտի 15-ին լրատվությամբ տարածվեց Մաշտոցի 18/ա հասցեում մի գիշերվա ընթացքում ծլած կրպակի մասին, որի ծագման օրինականության վերաբերյալ արդեն հարցում եմ արել քաղաքապետին:

Զեկուցվեց նաև մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու վերաբերյալ հսկողականի մասին, որի ժամանակ քաղաքապետը խիստ տոնով ասաց, որ վճարովի ավտոկայանատեղերի վճարների գանձումն իրականացնում է մեկ կազմակերպություն, ուրիշ ոչ մեկն իրավունք չունի, իսկ եթե անում են, ուրեմն ունեն հովանավորներ, ով ուզում է լինի բացահայտեք նրանց ու դիմեք դատախազություն:
Վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ցածր տոկոսի մասին զեկույցը շատ ջղայնացրեց քաղաքապետին, ով ասաց. «ղայիշներդ ձգեք ու աշխատեք»:
Երբ զեկուցում էին փողոցների ասֆալտի վիճակի մասին քաղաքապետը հանձնարարեց լիարժեք լուսաբանել այդ հարցերն ու ասաց շատ կարևոր բան. «մեր գործունեության ամենալավ հսկողը հանրությունն է, որին պետք է ամեն ինչի մասին տեղյակ պահել և նա յուրաքանչյուր փոսի մասին մեզ կտեղեկացնի»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31