Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյանի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը նախատեսված չէր

Մարտ 26,2014 16:09

Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչի՞ է Ռոման Ամոյանի անունը բացակայում ցուցակից:

«Նրա մասնակցությունը Եվրոպայի այս առաջնությանը նախատեսված չէր, քանի որ 55 կգ քաշային կարգ այլեւս չկա: Նոր քաշային կարգ տեղափոխվելն ու շատ կարճ ժամանակում այնտեղ էլ կայանալը բարդ է: Դա ժամանակի խնդիր է: Ռոմանը հիմա էլ մարզվում է, մասնակցում  հավաքներին եւ պատրաստվում նոր քաշային կարգում հանդես գալ միջազգային մրցումներում, որպեսզի մինչեւ աշխարհի առաջնություն ցույց տա իրեն եւ մենք` մարզիչներս, համոզվենք, որ այնտեղ էլ կարող է լավ հանդես գալ», – պատասխանեց Լեւոն Ջուլֆալակյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31