Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք Աստանայում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը հանդես կգան աշխարհի առաջնությունում։
Հունահռոմեական ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մրցավայր է տանում ամբողջական կազմ. 55 կգ քաշային կարգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան,72 կգ՝ Աշոտ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան։
Ազատ ոճայիների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղիյանը հայտավորել է վեց ըմբիշի. 57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հրայր Ալիխանյան։
Դատելով հավաքականի կազմից՝ այս տարի ազատ ոճում բարձր քաշային ըմբիշների խնդիր կա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































