Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «ՍԴ որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել»

Ապրիլ 02,2014 14:37

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը:

Այս  պահին արձագանքները  տարբեր են  և հակասական:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել:

Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ  ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:

Ակնհայտ է, որ  Սահմանադրական  դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:

Վստահ եմ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում  կենսաթոշակային  առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում:

Հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու  սույն որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ==Հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:== ???
    Իմ կարծիքով սույն որոշումն արդեն ներկայացվա՛ծ է ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի կոցմից և լրացուցիչ ներկայացման կարիք չունի, իսկ ինչ վերաբերում է տեսակետ հայտնելուն, ապա հայտնում եք, որ ի՞նչ անեք, ավելի լավ չի լինի՞, որ ողջ ուշադրությունն ու սահմանադրագիտության ներուժը կենտրոնացնեք սողանցքների արդյունավետ օգտագործման վրա, միաժամանկ հատուկ լծակներ կիրառելով ոմանց նկատմամբ, որ ՍԴ-ն մյուս անգամ տենց ղալլաթ չանի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930