Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ

Ապրիլ 03,2014 16:51

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

Ապրիլի 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը արևելյան շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-ին լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն:

5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 4-ի գիշերը, 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930