Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ՝ ժամում մոտ 40 մմ

Հունիս 11,2026 17:01 Share

📌Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին հանրապետության տարածքում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացների, վերընթաց օդային հոսանքների և ներզանգվածային զարգացումների ազդեցությամբ հյուսիսային շրջանների՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ՝ ուղեկցված ամպրոպային երևույթներով։

🖇Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ, ինչը վկայում է ամպրոպային գործընթացների ինտենսիվ զարգացման մասին։

Քաղաքի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ․ արբանյակային տվյալների համաձայն՝ տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ։

📍Հիշեցնենք, որ Գյումրիում նմանատիպ, սակայն ավելի ինտենսիվ տեղումներ դիտվել էին 2020 թվականի հուլիսի 13-ին, երբ 3 ժամում գրանցվել էր 81 մմ անձրև և 12 մմ տրամագծով կարկուտ։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930