Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերության փոխտնօրենի ավտոմեքենայից 56 միլիոնի գողության գործով ձայնագրությունն առաջին անգամ

Ապրիլ 04,2014 11:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուր շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի Արշակունյաց պողոտայի «Սեմ» ռեստորանային համալիրին կից բենզալցակայանի մոտ կայանված ավտոմեքենայից 56 միլիոն դրամ գողանալու գործով դատական նիստը, բավարարեց ամբաստանյալ, տնտեսագետ, բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը` Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպան Թադևոս Ալեքսանյանի և Աշոտ Առուշանյանի հոր` Լավրենտի Առուշանյանի խոսակցության ձայնագրությունը հետազոտելու մասին:

Թադևոս Ալեքսանյանն, ըստ այդ ձայնագրության ասել է  ամբաստանյալ, կալանքից 4 օր հետո ազատված, կախված Արտաշես Գալուստյանի մասին:

Ըստ Aravot.am-ի երկխոսությունը հետազոտվել էր, երբ այս գործը գտնվում էր ՀՀ վերաքննիչ դատարանում: (Տպագրվում է առաջին անգամ):

«-Ալեքսանյան ջան, այ առերեսման ժամանակ, ը-ը-ը դու ասեցիր, որ սաղ բանի ժամանակ գլուխը կախած Առտաշը, նա սկի Աշոտի էրեսին չի նայել:

Րոպեն մեկ ներեղություն էր խնդրում:

-Աշոտից ներողություն էր խնդրում: Այ ինչի համար:

Հա, ասում էր, կներես: Արա, ասում եմ տղա ջան յեքա մարթ ես, հլը մի հատ, բա էտ էր քննիչը

-Քննիչը, որ զանգեց ասեց պաշտպանը խանգարումա: Արա, ասի… … տղա ջան, ինչի ես հիմա անընթատ ներողություն անում Աշոտից: Հլը քեզ մի հատ հարց տուր: Էտ ինչ ներողությունա: Արա ասի հլը գլուխտ բառցր: Ասի օրինակ գիտակից մարթ էս , դու էս պահին Աշոտին գռուզիտ էս անում, սարքել ես կազմակերպիչ, բան որ ոռտ փրգես: Ըտե վեկալավ զանգեց, չգիտեմ ում հետ խոսեց, բա Ալեքսանյան պաշտպանը խա-, ասի տղա ջան … հետո կզանգես, ասել եմ: Դու չէիր մտածում, տենց բաներ, որ խոսում ես հեսա էլի էթալու ես բեռթ: Քննիչը ըտե առթեն բլթցրեց, որ կարողա էթա, կարողա չեթա: Ասի արթեն հիմա հասկացա: Ասի արա սրանք քեզ բերել են, որ դու Աշոտի վրա ցուցմունք տաս` քեզի բաց թողնեն:

Տաս անգամ ներողություն խնդրեց»:

Լավրենտի Առուշանյանի այն հարցերին, թե առերեսման ժամանակ 30-40 րոպե բացակայել եք, Թադևոս Ալեքսանյանը ոչ միայն չի հերքել, այլ այդ կապակցությամբ հայտնել է.

«-Կարողա դուրս եմ եկել, եկել եմ:

Բայց 30, 40 րոպեով չէ, Աշոտնա ասել ետի, Ապեր ժամանակը տենց չեմ հիշում, բայց դուրս եմ եկել

-Բայց ինչի համար ես դուրս եկել, բայց ետ որ քննիչի մոտ: Գործով , ըտե էի ինչ է, մի հատ…

-Բայց չէ, որ դա ամենակարևոր գործն էր ցավտ տանեմ, Սա առերեսում էր ու -Բայց ինքը առերեսման չի եղել:

-էղելա, էղել: Քո բացակայության ժամանակ ուրեմն Արտաշես Գալուստյանը հրաժարվելա ցուցմունք տալուց, որ Աշոտը ճիշտա ասում, ըտենց բան չի եղել: Քննիչն էլ հետա դառել ասելա գժվար այդ տղա գրի: Գրի , քեզ ասում եմ գրի: Ու ինքը թազա շարունակելա գրի:

-Ես եկա , ասի Աշոտ ջան, հո ավելոռթ խոսակցություն չի եղել: Ասեց , չէ պարոն Ալեքսանյան, նոռմալա»:

Ի դեպ, կա նաեւ Փաստաբանների պալատի որոշում ՝ կապված Թադևոս Ալեքսանյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու մասով, որ նա տևական ժամանակով բացակայել է Արտաշես Գալուստյանի և Աշոտ Առուշանյանի հարցաքննությունից:

Հրապարակվեց նաև քննիչի որոշումը Արտաշես Գալուստյանին 3 օրից ավելի ՁՊՎ-ում պահելու մասին, որը անթույլատրելի էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Հրապարակվեցին փաստաթղթեր, որոնցից հետևում էր, որ Արտաշը ձերբակալված լինելով ոչ թե տեղափոխվել է ՁՊՎ, այլ ամբողջ գիշեր պահվել է ոստիկանության բաժնում:

Ըստ պաշտպանական կողմի՝ հրապարակված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Արտաշես Գալուստյանն ընդդեմ Աշոտ Առուշանյանի տված ցուցմունքները ձեռք են բերվել պաշտպանական իրավունքի խախտմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930