Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի հրաժարականն, ըստ Մհեր Շահգելդյանի «իր ժամանակին» էր

Ապրիլ 04,2014 14:46

«Վարչապետի հրաժարականը արդեն կայացած փաստ է: Սա կարող ենք այսպես բնութագրել այսպես… անակնկալների, ոչ անակնկալների մասին խոսել չեմ ուզում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Լրագրողների հարցերին`ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը հրատապ որոշեց հրաժարական տալ, պատգամավորն ասաց, որ այդ հարցերն ավելի ճիշտ կլինի ուղղել հենց Տիգրան Սարգսյանին, ապա հավելեց. «Սակայն, միաժամանակ, մենք տեսնում ենք մի քանի խնդիրներ, մասնավորապես միգուցե կուտակային հիմնադրամի հետ կապված, մենք նախկինում մեր դիրքորոշումները եւս արտահայտել ենք, որ կան նախ եւ առաջ մարդիկ, որոնք օրենսդրական երաշխիքներ են ուզում տեսնել, դա բավականաչափ օրենսդրական ճշգրտումների կարիք կա»:

Հարցին`ի՞նչ զարգացումներ եւ նոր վերադասավորումներ եք սպասում առաջիկայում, Մհեր Շահգելդյանն ասաց` կլինեն քննարկումներ`կտեսնենք:

Մեկ այլ հարցի`որպես կոալիցիայի անդամ նախապես իմացե՞լ եք հրաժարականի մասին, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Ես դժվարանում եմ այս րոպեին ասել, որ շատ հստակ մտադրություն ունեցել է, բայց կա փաստ եւ մենք գործ ունենք փաստի հետ»:

Տեսակետներ են հնչում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ուշացած էր, ՕԵԿ պատգամավորը արձագանքեց. «Ամեն ինչը տեղի է ունենում իր ժամանակին , ամեն ինչը տեղի է ունենում այն ժամանակ երբ խնդիրները հասունանում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ettentcchi says:

    Արդյոք կարելի եզրակացնել, որ դուք և ձեր կուսակցությունը դեռ խակ եք, և հուսանք որ ձեր ժամանակն էլ կգա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930