Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խաղը հաջողվեց, քանի որ Ծառուկյանը Իվանիշվիլի չէր. (Տեսանյութ)

Ապրիլ 07,2014 19:46

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով վարչապետի փոփոխության պատճառներին, կարծիք էր հայտնել, որ չկան այն քաղաքական դրդապատճառները, որոնք սպառնում են իշխանությանը կառավարություն փոխելու համար: Պարոն Իսկանդարյանը մեր երկրում տեղի ունեցող քաղաքական երեւույթները համեմատելով Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ, նկատեց, որ ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում իշխանությունը գրավել է բոլոր քաղաքական հարթակները, իսկ իշխանությունը զիջումների կարող է գնալ միայն այն դեպքում, երբ խնդիրներ է ունենում ընդդիմության հետ. «Երբ ինչ-որ մեկը գրոհում է, նման դեպքերում կոալիցիոն կառավարություն է ձեւավորվում, բայց իսկական կոալիցիոն կառավարություն, նման դեպքերում հակասություններ են լինում, ինչպես վերջերս եղավ Վրաստանում, երբ կառավարությունը մի քաղաքական ուժից էր, իսկ նախագահը` մեկ այլ: Այդ ժամանակ, իրոք հակասություններ կային, չէին կարողանում դեսպաններ նշանակել»:

Քանի որ դեռ ոչ վաղ անցյալում ընդդիմությունն էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին էր Իվանիշվիլիի  հետ համեմատում, Aravot.am-ը պարոն Իսկանդարյանից հետաքրքրվեց` գուցե Սերժ Սարգսյանն առաջ ընկավ ընդդիմությունից, եւ ինչպես ասում են` շախմատային քայլ արեց ու թույլ չտվեց Իվանիշվիլու տարբերակով եւ Գագիկ Ծառուկյանի միջոցով իշխանափոխություն անել Հայաստանում` վարչապետի ու կառավարության հրաժարականով: Այս առնչությամբ պարոն Իսկանդարյանն ասաց. «Ես միշտ ասել եմ` Ծառուկյանի եւ Իվանիշվիլու միջեւ  կա երկու տարբերություն:  Ծառուկյանը, եթե հավատանք տնտեսագետների գնահատականներին, մոտ 10 անգամ աղքատ է Իվանիշվիլուց, Իվանաշվիլին Վրաստանում իշխանության գալու համար ծախսել է այնքան գումար, որքան Ծառուկյանի ամբողջ կարողությունն է, Ծառուկյանը պիտի ծախսեր իր ամբողջ կարողությունը, իհարկե, առանց երաշխավորված արդյունքների: Իսկ  Իվանիշվիլին ծախսեց իր կարողության 10%-ը: Հետո Իվանիշվիլիի փողերը  Վրաստանից դուրս էին, Ծառուկյանինը` Հայաստանում, Իվանիշվիլին Վրաստանում չէ փողեր աշխատում, ինքը Վրաստանում ծախսում էր այդ փողեր, իսկ աշխատում` Ռուսաստանում:  Ծառուկյանը Հայաստանում է աշխատել փողերը, այս երկու տարբերությունները հնարավոր են դարձնում շախմատային խաղը, որը վարում էր Սերժ Սարգսյանը, այսինքն` որպեսզի խաղալ նման խաղ, պետք է դրա համար հիմքեր ունենալ: Իհարկե, այդ խաղը գնում էր մայիսից մինչեւ դեկտեմբեր. դեկտեմբերին, երբ Ծառուկյանը ակնհայտորեն, հաշվի առնելով իր շահերը ոչ միայն քաղաքական գործչի, այլ նաեւ գործարարի, ինքը թեկնածություն չդրեց: Եթե անգամ դներ, հնարավորություն չուներ հաղթելու. իրավիճակն այլ կլիներ, ասենք` 2-րդ փուլ: Ծառուկյանի կուսակցությունը հենց նախագահի ընտրություններից հետո բավականին թուլացավ, այնպես որ»:

Իսկանդարյանը նաեւ նշեց, որ այն քայլը, որ կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաջող էր իր համար, բայց Հայաստանի համար այնքան էլ հաջող չէր. «Բայց դա արեց, նա ուներ որոշակի պայմաններ դրա համար, իսկ Սահակաշվիլին նման պայմաններ չուներ»:

 

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930