Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստանի հարեւանները չեն կարող չազդել մեր երկրի ժողովրդավարության զարգացման ու քաղաքական զարգացումների վրա:
«ՀՀ-ն ապրում է այնտեղ, որտեղ ապրում է, ու չի կարող դա չազդել մեր դիքերի ու ներքին քաղաքականության վրա: Մեր հարեւանները խնդրահարույց են, Էրդողանական Թուրքիան, հիմիկվա Իրանը: Հիմիկվա ասելով՝ նկատի չունեմ պատերազմը, այլ Իրան, որը խնդիրներ ունի ընդհանուր Արեւմուտքի, ԱՄՆ-ի հետ: Երբ ինչ-որ բան ուզում ես անել Իրանի հետ, օրինակ՝ ճանապարհներ բացել, պետք է տարիներով բացատրես ամերիկացիներին՝ look at the map guys, please: Նույն բանն էլ Վրաստանի հետ՝ նկատի ունենալով վրաց-ռուսական հարաբերությունները: Էլ չեմ ասում՝ այդ հարեւան 4 երկիրը քարտեզի վրա են, իսկ մենք իրականում ունենք երկու հարեւան, որոնք մեզ համար փակ են ՝Թուրքիան ու Ադրբեջանը: Սահմանները փակ են ու չես կարող հանգիստ գնալ ու անցնել սահմանը: Խնդրահարույց են այդ երկրների հետ մեր կոնֆլիկտները»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի աշխարհաքաղաքական միջավայրում է այսօր գտնվում Հայաստանն ու արդյոք այդ միջավայրը չի խոչընդոտում ժողովրդավարական զարգացումներին:
Ըստ քաղաքագետի՝ ժողովրդավարության զարգացումը մեզ համար դժվար կլինի, բայց եթե փորձենք ու զարգացնենք՝ ինչ ունենք , անհնար ոչինչ չի տեսում ժողովրդավարության զարգացման ընթացքում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































