Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի էլ միլիարդներ կծախսեն փողոցների ասֆալտապատման համար (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 14:30

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում հայտարարեց, որ այս տարի 300–ից ավելի փողոցներ կվերանորոգվեն, մայթեր կասֆալտապատվեն եւ կսալիկապատվեն, ինչի համար պետբյուջեից կծախսվեն միլիոնավոր գումարներ: Aravot.am-ը, Կամո Արեյանին փոխանցելով մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունը, թե ամեն տարի մայրաքաղաքի նույն կենտրոնական փողոցներն են վերանորոգվում, եւ նույնիսկ նոր ասֆալտն են քանդում նորն անում, սակայն երկրորդական փողոցները մնում են անբարեկարգ, հետաքրքրվեց, թե այս տարի՞ էլ կենտրոնի փողոցները կասֆալտապատվեն, թե այնուամենայնիվ, ծայրամասերի փողոցներն են ընդգրկվել ծրագրում: 

Պարոն Արեյանը նշելով, որ այս տարի, կոնկրետ ասֆալտապատման եւ մայթերի բարեկարգման համար նախատեսված է 11 միլիարդ դրամ, ասաց, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գրեթե խնդիրը լուծել են եւ այս տարի ավելի շատ կհիմնանորոգվեն երկրորդական փողոցները, որոնք, երթեւեկության տեսանկյունից, ոչ պակաս կարեւոր են: Ըստ փոխքաղաքապետի, շինբարեկարգման աշխատանքները աշխատում են կատարել նաեւ գիշերային ժամերին, որպեսզի բնակիչներին ավելի քիչ անհարմարություններ պատճառեն:

Իսկ թե քաղաքային իշխանություններն այս տարի մայրաքաղաքում հաշմանդամ մարդկանց համար քանի՞ թեքահարթակ են նախատեսել, քանի՞ կիլոմետր կոյուղատար ցանց պետք է կառուցեն եւ քանի վթարային պատշգամբ կնորոգեն՝  տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930