Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց դեպք Շիրակի մարզում. Ալվարի գյուղապետը դանակահարել է  կնոջն ու հարսին, այնուհետ հրկիզվել 

Մայիս 02,2014 17:31

Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ալվար  գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ  Մկրտչյանը թիկունքի կողմից  դանակահարել է   կնոջն ու հարսին. բարեբախտաբար վերջիններիս բարեհաջող վիրահատել են  Աշոցքի հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն փոխարենն այս պահին Գյումրիի բժշկական կենտրոնում պայքարում են հենց գյուղապետի  կյանքի համար:

Գյուղապետը կնոջն ու հարսին դանակահարելուց հետո որոշել է գալ Գյումրի, սակայն  ճանապարհին իր մեքենայով ձորն է ընկել, որի պատճառով մեքենան հրկիզվել է, գյուղապետը  կյանքին անհամատեղելի այրվածքներ է ստացել: Գյումրի  բժշկական կենտրոնի  տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս պահին մենք հիվանդանոցում ենք, բակում ասեղ գցելու տեղ չկա, համագյուղացիներն ու հարակից գյուղերի գյուղապետերը այստեղ են` անհանգստացած իրենց ընկերոջ համար: Նրան բնութագրում են որպես լուրջ ու բարի անձնավորության: Թե ինչ է կատարվել վերջինիս հետ՝ հավաքվածներից ոչ մեկին հայտնի չէ, թեև խոսակցություններ են պտտվում, որ վերջին 10 օրերին նրա հետ ինչ-որ բան այն չէ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031