Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարի գյուղապետը մահամերձ է

Մայիս 02,2014 19:17

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր արտառոց դեպք է գրանցել Շիրակի մարզում. Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղի գյուղապետ 53-ամյա Արտավազդ Մկրտչյանը առավոտյան դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի «170 ԼՏ 47» պետհամարանիշի ավտոմեքենայով ուղևորվել Գյումրի, ճանապարհին գլորվել էր ձորը, մեքենան հրկիզվել էր, որի պատճառով էլ այրվածքներ էր ստացել նաև գյուղապետը:

Նրան տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ և մասնագետներ էին հրավիրել մայրաքաղաքից: Քիչ առաջ բժիշկները հուսահատ հեռացան Գյումրիից` երիտասարդ գյուղապետին ապրելու հույս չտալով:

Հիվանդանոցից Aravot.am-ին փոխանցեցին, որ մարմնի 97 տոկոսը այրված է, և հիվանդը դժվար թե այս գիշեր լուսացնի:

Նշենք, որ նրան բնութագրում են որպես կարգին մարդու ու գյուղապետի` այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվել նրա հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031