Լրահոս
Օրվա լրահոսը

Էշթոնը կոչ է անում Օդեսայի հրդեհի «անկախ քննություն» իրականացնել. Azatutyun.am

Մայիս 04,2014 16:01

«Ազատություն». Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ Եվրամիությունը «առավելագույն զգոնության կոչ է անում և հորդորում է բոլորին զերծ մնալ այս [Օդեսայի] ողբերգությունը ատելության, բաժանման և անիմաստ բռնությունների քարոզման նպատակով շահագործելուց»:

Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում 50 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ անջատողականներ այրվել են, խեղդվել ծխից կամ զոհվել՝ փորձելով դուրս նետվել լուսամուտներից:

Հրապարակումն՝ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031