Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը կարևորեց հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը

Մայիս 05,2014 19:19

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 5-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Արևմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ:

ԱԶԲ-ն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարվող հողերի օտարման գործընթացը, ինչպես նաև հարավային հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ու նախնական նախագծերին առնչվող հարցերը:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարն ընդգծեց, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում(ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիրը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարևորելով ԱԶԲ-ի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով և նկատվում է էական առաջընթաց:

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը որակով և ժամանակին ավարտին հասցնենք: Մենք պետք է խուսափենք նախկինում թույլ տված բոլոր սխալները կրկնելուց»,-ասաց նախարարը:
Քսյաոհոնգ Յանգն ընդգծեց, որ իր նախորդ այցից հետո նկատվում են դրական տեղաշարժեր, աշխատանքներն արագացվել են:
Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածները, իրականացվել են ճանապարհի աջակողմյան մասին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված ու հանված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան-Աշտարակում բետոնի աշխատանքները վերսկսվել են մարտին:

Տրանշ 2-ում, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին հատվածները, 1-ին հատվածում չորս շինտեղամասերում մեկնարկել են հողային աշխատանքները: Կապալառուն շարունակում է մնացած ենթահատվածները հնագիտական գտածոներից մաքրելու աշխատանքները, որոնց մոտ 90 տոկոսն ավարտվել են: Դեռ առկա են 10 տոկոսի չափով չօտարված հողեր: Օտարման գործընթացը շարունակվում է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031