Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլը հանդուրժողականության, արդարության, համախմբման եւ ինտեգրացիայի խորհրդանիշն է

Մայիս 10,2014 15:12

Փախստականների համաշխարհային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆուտբոլային մրցաշար է կազմակերպել Հայաստանում գտնվող արտասահմանցի ուսանողների, փախստականների, տարբեր ազգերից ապաստան հայցողների եւ տեղացի երիտասարդների մասնակցությամբ:

Ինչպես ասաց ՄԱԿ-ի հայաստանյան փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ  Հայրապետյանը, «Ֆուտբոլը հանդուրժողականության, արդարության, համախմբման եւ ինտեգրացիայի սիմվոլն է: Մրցաշարն ունի 120 մասնակից եւ կշարունակվի չորս օր, մինչեւ հաղթողները կստանան իրենց մեդալները, պատվոգրերն ու նվերները:OO

Փախստականները, մասնակցելով այս միջոցառմանը, արդեն ոտքի են կանգնում, չեն ամաչում, չեն քաշվում, ուզում են մասնակցել հասարակության լիարժեք կյանքին, իրենց արդեն լիարժեք քաղաքացի են համարում՝ զգալով գրկաբաց ընդունելություն: Նրանք, որ եկել են տարբեր դրդապատճառներով՝ կրոնական, բռնությունների եւ այլն, աստիճանաբար հաղթահարում են շփվելու հոգեբանական արգելքը: Սա վերաբերում է հատկապես այլ ազգերի ներկայացուցիչներին՝ լեզվի հետ ունեցած խնդիրների պատճառով: Մենք աշխատում ենք այս ուղղություններով: Հայերենը հեշտ լեզու չէ, անգամ սփյուռքահայերը դժվարանում են մեր հայերենը յուրացնել: Բայց մենք ունենք նաեւ այնպիսի փախստականներ, որոնք արդեն ինտեգրվել են եւ մեզ չեն դիմում: Իսկ եթե չեն դիմում, ուրեմն նրանց մոտ ամեն բան լավ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031