Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նշանակում է տունդ քո վրա վաճառեցին». «Տոնուսից» տուժածները՝ «Արցախ» բանկի դիմաց (Տեսանյութ)

Մայիս 13,2014 15:22

Այսօր՝ մայիսի 13-ին, «Տոնուս Քոնսթրաքշեն» ՍՊԸ-ի հետ գործարքի արդյունքում տուժած քաղաքացիները հավաքվել էին «Արցախբանկի» դիմաց:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշեն» շինարարական ընկերությունը բնակարանների կառուցման պայմանագիր էր կնքել քաղաքացիների հետ, վերջիններս կառուցվող բնակարանի գումարը մուծել են «Արցախ» բանկում, սակայն շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել, շենքն այժմ «Արցախ» բանկի տնօրինության տակ է:


Բնակարաններն իրենց տերերին, «Արցախ» բանկը մինչ այժմ հրաժարվում է տալ: Դիմել են բազմաթիվ ատյանների: Այսօր էլ բանկից բնակիչներին կանչել են բանակցելու, եւ մինչ դրսում մի քանի տասնյակից ավելի մարդիկ սպասում էին, բողոքում, հարվածում բանկի դարպսաներին, ներսում բնակիչներից մի քանիսը զրուցում էին բանկի ներկայացուցիչների հետ:


Մի պահ նույնիսկ վեճ բռնկվեց բնակիչների եւ բանկի աշխատակիցների հետ. առաջինները ցանկանում էին ներս մտնել շենք, սակայն ներսից դիմադրում էին:

Aravot.am-ի հետ զրույցում նշված շենքի բնակիչ Զոյա Պետրոսյանն ասաց. «Գումարի ավելացում կլինի, դա արդեն լսեցինք: Բավականին շատ, որ այս մարդիկ չունեն: 200 դոլար, տասը տարի սպասող մարդը, բնակիչը, քաղաքացին, ո՞վ է տեսել այդպիսի բան: Դա եղավ բնակարանը գնել, 15 000 դոլար էլ ավել տալ: Դա նշանակում է տունդ քո վրա վաճառեցին»:

Քիչ անց «Արցախ» բանկի ներկայացուցիչներից մեկը դուրս եկավ շենքից եւ հավաքվածներին ներկայացրեց, թե ինչ են խոսել ներսում: Ասաց, որ բանկն առաջարկում է քաղաքացիներին հավելյալ գումար վճարել՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 150-200 դոլար, եւ որքան բնակարանի հարկը բարձր է, գումարն այնքան շատ է: «Արցախ» բանկից նաեւ առաջարկել են վերադարձնել բնակիչների վճարած գումարի 75 տոկոսը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031