Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ մի շարք մարզերում

Մայիս 14,2014 20:10

2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. գրանցվել է համայնքի ղեկավարի 80 թեկնածու:

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 201 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 5 թեկնածուի կողմից. գրանցվել է ավագանու անդամի 196 թեկնածու:

Համայնքի ղեկավարի գրանցված 80 թեկնածուներից 7-ը, իսկ ավագանու անդամի գրանցված 196 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի 80 թեկնածուներից 22-ը մինչև 40 տարեկան են, 51-ը` 40-60 տարեկան և 7-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 196 թեկնածուներից 83-ը մինչև 40 տարեկան են, 94-ը` 40-60 տարեկան և 19-ը` 60 և ավելի:

2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է մայիսի 21-ից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031