Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանն ընդդիմադիրներին. «Ոչ մի բան ի վերջո գաղտնի չի մնում» (Տեսանյութ)

Մայիս 15,2014 16:49

«Սին են այն բոլոր մտայնությունները, թե հնարավոր է ինչ-որ բան գաղտնի պահել, շվաքի տակ, շղարշի տակ թաքցնել մեր երկրում»,- այսօր խորհրդարանում, «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքում և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը`հակադարձելով ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորների քննադատական ելույթներին:

Նախագիծն առաջարկում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պայմաններում:

«Դա ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը շատ փոքր է, և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ոչ միայն այն պատճառով, որ հանրահայտ է հազարամյակներով, որ ոչ մի բան ի վերջո գաղտնի չի մնում, այլ այն, որ մենք, սիրելի կոլեգաներ, ունենք երդում և այս դահլիճում նստած՝ իրականացնում ենք հանրային վերահսկողություն»,-ասաց տիկին Նաղդալյանը`հավելելով, որ բյուջեն ընդունելու ժամանակ առանձին նիստում մանրամասնորեն քննարկում են բոլոր ծախսերը։

ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ ընդդիմադիրներն իրենց ելույթներով «հնչեղ հայտարարություններով», որ ծախսերը փակ են, հանրությանը թյուրիմացության մեջ են գցում: Բանախոսի համոզմամբ, կառավարությունն այս նախագծով, ԱԺ-ի առջև դնում է զուտ օրենսդրական, «այսպես ասած՝ ծավալը հնարավորինս մաքրելու»։
«Այսօր այս օրակարգն իրականացնում ենք, որևէ հրատապություն չկա, ինչպես նաև չկա գաղտնիության որևէ նշույլ մեզ համար, ուզում եմ կրկնել ԱԺ նախագահի այն միտքը, որ գաղտնին դա թաքունը չէ: Թաքնված բանը երբևիցե թաքուն չի մնում: Անվտանգության տեսակետից ավելի ուշադիր պետք է լինել»,-ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031