Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգամիջյան բախումներ մերձմոսկովյան Պուշկինոյում. azatutyun.am

Մայիս 16,2014 14:35

Հինգշաբթի երեկոյան մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում տեղի են ունեցել Ռուսաստանի համար արդեն ավանդական դարձած ազգամիջյան բախումներ: 

Ռուսաստանում ամեն օր հարյուրավոր քրեական հանցագործություններ են արձանագրվում, սակայն ամեն անգամ, երբ հանցագործություն է կատարում որևէ միգրանտ, տեղի են ունենում ազգամիջյան բախումներ, այս անգամ՝ Պուշկինոյում:

Երեկ երեկոյան այստեղ շուրջ հազար մարդ էր դուրս եկել փողոց, 43 երիտասարդ ձերբակալվել էր, սակայն, ինչպես ընդունված է, նրանց մի քանի ժամ անց ազատ են արձակել:

Մայիսի 13-ին Պուշկինո քաղաքի երկաթուղային կայարանի մոտ վեճ էր տեղի ունեցել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Լեոնիդ Սաֆյանովի և երկու տղամարդու միջև, որոնցից մեկը Ուզբեկստանի քաղաքացի Ժախոնգիր Ախմեդովն էր: Վեճի արդյունքում Ախմեդովը ծեծել է Սաֆյանովին, ով գիշերը հիվանդանոցում մահացել է:

Երեկ երեկոյան Պուշկինոյի բնակիչները հավաքվել էին երկաթուղային կայարանի մոտ և իրենց բողոքն էին հայտնում կատարվածի կապակցությամբ: «Սպարտակ» ակումբի երկրպագուները նաև երթով անցել են փողոցներով, հարձակվել քաղաքի շուկայի վաճառողների, ինչպես նաև բանջարեղեն տեղափոխող մի մեքենայի վրա, ծեծել են մի քանի մարդու:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031